ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Պետականության թուրք-քրդական «մոդելը» բախվելու է Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների շահերին

    Պետականության թուրք-քրդական «մոդելը» բախվելու է Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների շահերին

    15.01.2013| 01:25
    Ամերիկյան կանխատեսումներում ավելի ու ավելի համառորեն են առկայծում այն պնդումները, որ 21-րդ դարում Մերձավոր Արևելքում առաջատար քաղաքական դերակատար են դառնալու քրդերը կամ, ավելի ճիշտ, քրդական ազգային շարժումը, որն, անտարակույս, կհանգեցնի քրդական պետության ստեղծման:
  • Բուդդայի ձեռքը միշտ բաց է. գիրը չի սպառում խոսքը, խոսքը չի սպառում միտքը

    Բուդդայի ձեռքը միշտ բաց է. գիրը չի սպառում խոսքը, խոսքը չի սպառում միտքը

    11.01.2013| 01:02
    «Այն, ինչ պարզ է, հեշտ հասանելի է, այն, ինչ հեշտ հասանելի է, անարգվում է, իսկ այն, ինչ անարգվում է, հեշտությամբ ուրացվում է»: Սու Սյունն է ասել չինական «Փոփոխությունների մեծ գրքի» մասին: Ընդունեք, որ մեզնից յուրաքանչյուրը կարող էր ասել, նվազագույնը` ասվածի հետ համաձայնել: Բայց մենք ապրում ենք մեր ինքնաբերաբար գլորվող կյանքը և պատրաստ ենք հեշտությամբ ուրանալու և անարգելու ոչ միայն հեշտն ու պարզը, այլև այն, ինչ չենք հասկանում ու չենք փոխում: Մենք մոռացել ենք անվանելու անհրաժեշտությունը, որ պահանջում է մտածել: Իսկ չինացիները` ոչ:
  • Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում

    Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում

    11.01.2013| 00:59
    Քաղաքական զարգացումների կենտրոնն ու ինտրիգը իշխանական դաշտից մեծ գաղթ է ապրել դեպի ընդդիմադիր դաշտ: Տեր-Պետրոսյանի հեռացումը էնպես է շարժել այնտեղի ճահիճը, որ «հարյուր տարվա մենությունից» հետո բոլոր խնդիրները աչքառ են ելել: Լևոնի գնալով ստացվել է շատ հին, բայց ծանոթ պատմություն. «Դու գնացիր ու ողջը տարար քեզ հետ, մենք ավերակացս ո՞նց թագավորենք»:
  • «Մագնիտսկու օրենքի» ռուսական տարբերակը

    «Մագնիտսկու օրենքի» ռուսական տարբերակը

    11.01.2013| 00:26
    Այն, որ Օբամայի ու Մեդվեդևի «վերաբեռնումը» դատապարտված է ձախողման, վաղուց էր հայտնի: Այն, որ «սառը պատերազմ» բառակապակցությունը վաղուց զարդարում է երկու երկրների հարաբերությունների առավել հոռետեսական կանխատեսումները, նոր երևույթ չէ և բավական կայուն է: Բայց, ցանկացած պարագայում, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ապագա փոխհարաբերությունների բացասական, թեև, այնուամենայնիվ, հուզական ու երևակայական գնահատականներից կոնկրետ քաղաքական միջոցառումների հուն անցնելը շատերի համար այնքան էլ հաճելի երևույթ չէր:
  • «Եթե արաբները չեն կարողանում  հաղթել Իսրայելին…»

    «Եթե արաբները չեն կարողանում հաղթել Իսրայելին…»

    11.01.2013| 00:15
    Իսրայելին ամենևին չի բավարարում միայն պաղեստինյան խնդրի կարգավորումը, այսինքն` միայն պաղեստինցիների հետ հարաբերությունների կարգավորումը: Եթե պաղեստինյան անկախ պետության ստեղծմամբ և ճանաչմամբ Երուսաղեմի հարցը բաց մնա, ապա դա կնշանակի տարածաշրջանային տևական առճակատում, ընդ որում, ոչ միայն հարևան արաբական երկրների հետ, այլև ամբողջ արաբական աշխարհի: Միաժամանակ, Իսրայելը չի ուզում, որ Երուսաղեմի նկատմամբ որևէ միջազգային վերահսկողություն լինի:
  • Միայնակ զինվորների ողբը

    Միայնակ զինվորների ողբը

    05.01.2013| 15:28
    Անցել են, անցել են այն դաժան ու հիասքանչ ժամանակները, երբ ռազմադաշտում մեկն էլ զինվոր էր, երբ մի ծաղկով էլ գարուն էր գալիս: Վաղուց հայտնի է` կոպիտ բարքեր են կոպիտ դարում: Չկա, ռոմանտիզմ չկա: Ու` ոչ միայն ռոմանտիզմ, հումանիզմ էլ չկա, պրագմատիզմ է, ու` վերջ:
  • Ռուսաստանը պատրա՞ստ է հոգ տանելու եթե  ոչ 100, ապա առնվազն 30 մլն մարդու մասին

    Ռուսաստանը պատրա՞ստ է հոգ տանելու եթե ոչ 100, ապա առնվազն 30 մլն մարդու մասին

    25.12.2012| 12:56
    Միառժամանակ առաջ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հանդես եկավ Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությամբ, որը ենթադրում է պետությունների քաղաքական միավորում` Ռուսաստանի անվերապահ առաջատար դիրքով։ Այդ նախաձեռնությունը շատ զգույշ ու չափավոր արձագանք առաջացրեց «հասցեատերերի»` ԱՊՀ անդամ երկրների շրջանում և արժանացավ Արևմտյան ընկերակցության, նախ և առաջ ԱՄՆ-ի, միանգամայն կտրուկ վերաբերմունքին։
  • Երկու նախագահների մայրամո՞ւտը

    Երկու նախագահների մայրամո՞ւտը

    25.12.2012| 00:34
    Կարելի՞ է ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդների որոշումները դիտարկել որպես քաղաքական ասպարեզից առաջին և երկրորդ նախագահների սահուն «դուրսգրում»:
  • Ամեն ինչ` ինչպես միշտ, ամեն ինչ` առաջին անգամ. ճանապարհը շարունակվում է

    Ամեն ինչ` ինչպես միշտ, ամեն ինչ` առաջին անգամ. ճանապարհը շարունակվում է

    25.12.2012| 00:29
    Կյանքը, ինչպես տեսնում եք, չվերջացավ, և աշխարհն էլ հեռու է իր վերջին օրից: Թեպետ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ բովանդակություն է հաղորդվում «վերջ»-ին: Ինչ-որ իրադարձություններ ու դեպքեր հասան իրենց տրամաբանական ավարտին, բնականաբար: Նույնքան բնականաբար ինչ-որ իրադարձության վերջը այլ իրադարձության սկիզբն է: Ընդամենը: Բարեբախտաբար, թե դժբախտաբար: Նայած մեկնակետին: 2012 թվականն ավարտվում է, և արդեն սկսվել են Սուրբ ծննդյան տոները: Ամբողջ մեկ տարով մենք մեծացանք, մեզնից ոմանք հեռացան` լույս իջնի նրանց հոգուն, ոմանք լույս աշխարհ եկան` շարունակելու մարդկության պատմությունը, ամեն ինչ` ինչպես միշտ: Ամեն ինչ` առաջին անգամ: Եվ ճանապարհը շարունակվում է:
  • Երեք «իբրև»` մեկ  «հանունի» դեմ հանդիման

    Երեք «իբրև»` մեկ «հանունի» դեմ հանդիման

    21.12.2012| 01:09
    «Մենք և աշխարհը» թեման նույնքան հին է, որքան մենք, որ ձևավորվել ենք աշխարհի ներգործությամբ, և աշխարհը, որի վրա ներգործել ենք մենք: Փոխազդեցությունները հնարավոր է որակել ամենատարբեր կատեգորիաներով` դրական, բացասական, բովանդակային, ձևային, տևական, հպանցիկ, տեղային, ընդհանրական, բայց հնարավոր չէ բացառել, որքան էլ աննկատելի լինեն: